Ուրսուլա ֆոն դեր Լայեն․«Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն, նոր առևտրային ուղիների մաս» | Region

Ուրսուլա ֆոն դեր Լայեն․«Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն, նոր առևտրային ուղիների մաս»

Մայիս 05,2026 11:12

«Միշտ էլ հատուկ կապ է գոյութուն ունեցել Հայաստանի և Եվրոպայի միջև։ Մեր կապերը առասպելների ու հինավուրց քաղաքակրթություններից են սերում։ Բայց  մեզ ոչ միայն հինավուրց մշակութային կապերն են միավորում, այլ նաև հնարավորությունները»,-այս մասին այսօր Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ  գագաթնաժողովի երկրորդ օրվա մեկնարկին ասաց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Նա շնորհակալություն հայտնեց գագաթնաժողովն առաջին անգամ, իր խոսքով՝ «ձեր գեղեցիկ երկրում հյուրընկալելու համար»։

Նշեց՝ Հայաստանն ու Եվրոպական միությունն իսկապես ավելի մոտ են, քան երբևէ եղել են․«Մենք լավ առաջընթաց ենք առաջարկում Հայաստանի և ԵՄ-ի միջև առանց վիզաների ճամփորդությունների, ներդրումային հոսքեր ապահովելու համար։ 2,5 միլիարդ եվրո արդեն ներդրումային ծրագրում նախատեսված են «Գլոբալ դարպասներ» անվան տակ։ Այս գագաթնաժողովում մենք նոր մակարդակի ենք բարձրանում համագործակցությունը՝ նոր փոխկապակցության գործընկերության համատեքստում»։

Նրա խոսքով՝ Հայաստանն իսկապես ամենակարճ երթուղին է ապահովում դեպի Կենտրոնական Ասիա և Կասպյան ծով Եվրոպայի հետ․«Նախկինում պատերազմի և աշխարհաքաղաքական նկատառումների բերումով այդ երթուղին փակ էր։ Այժմ դուք դա փոխում եք շնորհիվ ձեր խիզախ ընտրության՝ հանուն խաղաղության և եվրոպական ցանցերի մեջ ավելի մեծ ինտերգրման։ Դրա միջոցով Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանային կենտրոն, նոր առևտրային ուղիների մաս։

ԵՄ-ն պատրաստ է օժանդակել և՛ ֆիզիկական ենթակառուցվածքով, որտեղ այդ ապրանքներն ու հումքը պետք է տեղափոխել, և՛պատրաստ ենք տեղական էներգետիկ արտադրության և էներգետիկ կապերի տեսանկյունից օժանդակել Սև ծովի միջոցով, և՛ նաև ձեր ծաղկող թվային ոլորտն ինտեգրելու ԵՄ թվային  ոլորտի մեջ»։

Ֆոն դեր Լայենի խոսքով՝ Ուկրաինաից դեպի Իրան ամբողջ տարածաշրջանը ցնցվում է պատերազմից, իսկ Հարավային Կովկասում այլ իրավիճակ է․«Նոր կոնֆլիկտների դարաշրջանում դուք բուժում եք հին վերքերը, և մենք ուզում ենք ձեզ օժանդակել՝ ի ցույց դնելով, որ խաղաղությունը հանգեցնում է բարեկեցության և որ փոխկապակցվածությունը նույն դերը կարող է կատարել այստեղ՝ ձեր տարածաշրջանում, ինչպես 80 տարի առաջ պողպատի և ածուղի միությունը կատարեց Եվրոպական միության համար հիմք ծառայելով, դա առևտրային կապերի հաստատման միջոցով էր, որ բերեց նախկին թշնամիներին բարեկամանալու և խաղաղության հաստատմանը տարածաշրջանում։ Կեցցե՛ մեր գործընկերությունը»։

 

Նորություններ