Միլիարդներ ու բաժնետոմսեր. ՔՊ-ի հարուստ թեկնածուները
Հունիսի 7-ին կայանալիք ընտրություններից առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ունեցվածքը բավականին տպավորիչ է։
Ո՞վ է իշխանական էլիտայի ամենահարուստ թեկնածուն, ովքե՞ր են նախընտրում ներդրումներ անել անշարժ գույքի կամ արժեթղթերի մեջ, և ովքեր են աչքի ընկնում շքեղ ավտոմեքենաներով ու թանկարժեք իրերով։
RegionsTV-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հրապարակված հայտարարագրերն ուսումնասիրել է և առանձնացրել հայտնի դեմքերի մեկ տարվա եկամուտները, գույքը, թանկարժեք իրերը։
Նշենք, որ իշխող ուժի ընտրական ցուցակում պատգամավորի 281 թեկնածու է ընդգրկված։
Թեկնածուների մեծ մասը պետական կամ համայնքային պաշտոնյաներ են, պատգամավորներ, նախարարներ և այլն, և միայն 10-ն են, որ հայտարարագրում նշել են, որ չեն աշխատում։
ՔՊ-ի վարչապետի թեկնածու ու գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ունեցվածքի մասին կարդացեք այստեղ:
Ահա թիմի անդամների իրական ֆինանսական պատկերը՝ ամենահարուստից մինչև համեստ միջոցներ ունեցողները.
1. Վահագն Արսենյան․ Վայոց ձորի մարզպետ
Ամենահարուստ գործիչը ցուցակում (Խոշոր գործարար ակտիվներ և շահաբաժիններ։ Նա ՀՀԿ-ական գործարար, Ջերմուկ հանքային ջրեր արտադրող ընկերության սեփականատեր Աշոտ Արսենյանի որդին է)
- Դրամական միջոցներ (կանխիկ և հաշիվներ). 47 մլն դրամ, 1.8 մլն դոլար, 800,000 եվրո և 5 մլն ռուբլի։
- Եկամուտներ և շահաբաժիններ. «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ից ստացված շահաբաժինը կազմում է 3 միլիարդ դրամ։ Մարզպետարանի աշխատավարձը՝ 6.7 մլն դրամ, համայնքապետարանից՝ 3.2 մլն դրամ։
- Փոխառություններ (ստացված). 565 մլն դրամ՝ հորից (Աշոտ Արսենյանից), 45.3 մլն դրամ՝ «Ջերմուկ գրուպից», 27 մլն դրամ՝ Նորայր Մովսիսյանից։
- Բաժնեմասեր. 100% «Ջերմուկ գրուպ», 100% «Ջերմուկ մայր գործարան» ՍՊԸ, 50% «Բալկան Պետ Քոմփանի», 30% «Ռելոադ» ՍՊԸ։
- Անշարժ գույք. 7 բնակարան Դուբայում, 1 բնակարան Բադեն-Բադենում (Գերմանիա, 156 քմ), 2 խոշոր բնակարան Երևանի Կենտրոնում (84.8 քմ և 631.8 քմ)՝ իրենց ավտոկայանատեղիներով, 6 հողամաս Գնդեվազում, 3 հասարակական շինություն Ջերմուկում։
- Շարժական և թանկարժեք գույք. 5 շքեղ մեքենա (Bentley 2025, Rolls-Royce 2025, Mercedes 2025, Toyota LC300 2024, Audi Q4 Etron 2022)։ SAKO որսորդական հրացան (6.5 մլն դրամ) և 3 շվեյցարական ժամացույց (Richard Mille՝ 335,835 դոլար, և երկու Patek Philippe՝ 250,000 և 70,000 դոլար)։
2. Գևորգ Սաղոյան․ Ցուցակի 122-րդ համար
Խոշոր բանկային խնայողություններ և բիզնես եկամուտներ
- Դրամական միջոցներ և ավանդներ. Բանկային հաշիվներին ունի մոտ 288.1 մլն դրամ (37.4 մլն, 204.1 մլն, 14 մլն, 31.8 մլն և 120,000 դրամական կտորներով), ինչպես նաև 165,000 դոլարի ավանդ, 37,200 դոլար և 44,700 եվրո։ Տարբեր բանկերում ունի ավանդ՝5 մլն դրամ և 4,822 դոլար։
- Եկամուտներ. 230,290,751 դրամ շահաբաժին «Բեյսիք Ինվեսթմենթ Ընդ Դիվելոփմենթ» ՍՊԸ-ից, 60 մլն դրամ փոխառություն նույն ընկերությունից։ Աշխատավարձ և վարձավճար «ԲՆԱԿՇԻՆԻՆՎԵՍՏ»-ից (ընդհանուր՝ 5.52 մլն դրամ) և 1.2 մլն դրամ եկամտահարկի հետվերադարձ։
- Բաժնեմասեր. 50% «Բեյսիք Ինվեսթմենթ Ընդ Դիվելոփմենթ» ՍՊԸ, 25% «ԲՆԱԿՇԻՆԻՆՎԵՍՏ» ՍՊԸ։
- Անշարժ գույք. Առանձնատուն Աջափնյակում (511.3 քմ), բնակարան Երևանում (75.7 քմ), երկու հասարակական շինություն Աջափնյակում և հողամաս Պռոշյանում։ Շարժական գույք չի հայտարարագրել։
3. Գնել Սանոսյան․ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ տնօրենների խորհրդի անդամ, կառավարության ներկայացուցիչ
Նվիրատուների պակաս չունի
- Եկամուտներ. 56 մլն դրամ աշխատավարձ «Լիդիան Արմենիա» ընկերությունից։ Ստացել է խոշոր նվիրատվություններ ազգականներից ու ընկերներից՝ 17.5 մլն դրամ, 28,900 դոլար, 17,300 եվրո և 2.4 մլն ռուբլի։
- Դրամական միջոցներ.6 մլն դրամ (29.3 մլն + 3.3 մլն) և 34,700 եվրո (12.3 հազար + 22.4 հազար)։
- Անշարժ գույք. Մեկ բնակարան։ Շարժական գույք չունի։
4. Վահրամ Խաչատրյան․Արմավիրի մարզպետ
- Դրամական միջոցներ. 2,136,031 դրամ, 20,000 դոլար և 78,500 եվրո։
- Թանկարժեք իրեր. 33,000 դոլար արժողությամբ ROLEX ժամացույց և 20 մլն դրամի ոսկյա զարդեր։
- Եկամուտներ. 16,718,757 դրամ (աշխատավարձ և եկամտահարկի վերադարձ)։
- Անշարժ և շարժական գույք. Մեկ բնակարան, ավտոտնակ, 2 ավտոկայանատեղի, 2 գյուղատնտեսական օբյեկտ։ Մեքենաներ՝ PORSCHE MACAN S TURBO 3.0 և CITROEN BERLINGO 1.4։
5. Սուրեն Պապիկյան․ Պաշտպանության նախարար
- Դրամական միջոցներ. 15,603,490 դրամ, 50,000 դոլար և 30,156 եվրո։
- Եկամուտներ. 37,243,538 դրամ (աշխատավարձ, եկամտահարկի վերադարձ, վարձակալություն)։
- Անշարժ գույք. 2 բնակարան Երևանում, 1 ավտոկայանատեղի և 3 հողամաս Լոռու մարզում։ Շարժական գույք չունի։
6. Արսեն Թորոսյան․Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
- Դրամական միջոցներ և ներդրումներ. 14,132,184 դրամ, 480 եվրո և 94 դոլար։ Ունի 51,510 եվրոյի արժեթուղթ Ավստրիա բանկում։
- Եկամուտներ. 28,940,582 դրամ (աշխատավարձ, վերադարձ, դատական վճիռ, սոց. ծախս) և 133.2 եվրո շահաբաժին նույն բանկից։
- Անշարժ գույք. 2 առանձնատուն և 2 հողամաս։ Շարժական գույք չունի։
7. Արարատ Միրզոյան․ Արտաքին գործերի նախարար
- Դրամական միջոցներ. 11,700,000 դրամ և 55,000 դոլար։
- Եկամուտներ. 39,009,550 դրամ (աշխատավարձ, գործուղումներ, եկամտահարկի վերադարձ)։
- Անշարժ գույք. 1 բնակարան Երևանում և 1 տուն Կոտայքի մարզում։ Շարժական գույք չունի։
8. Արուսյակ Ջուլհակյան․ ԱԺ պատգամավոր
- Դրամական միջոցներ և ներդրումներ. 9,255,000 դրամ, 720 դոլար և 3,361 եվրո։ Ունի խոշոր բանկային ներդրումներ՝ 12.5 մլն դրամ Հայէկոնոմբանկում, 17.5 մլն դրամ, 12,000 դոլար և 2,500 եվրո Արմսվիսբանկում, 2 մլն դրամ Ինեկոբանկում։
- Եկամուտներ. 19,874,697 դրամ (ներառյալ պարտատոմսերի տոկոսները՝ 2,872,500 դրամ և 600 դոլար)։
- Անշարժ/շարժական գույք. Ոչինչ չի հայտարարագրել։
9. Ռոմանոս Պետրոսյան․ «ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ
- Դրամական միջոցներ. 36,473,764 դրամ։
- Եկամուտներ. 49,137,700 դրամ (աշխատավարձ, եկամտահարկի վերադարձ, այլ վճարներ)։
- Անշարժ և շարժական գույք. 1 բնակարան, 1 հողամաս և BMW X6 մակնիշի ավտոմեքենա։
10. Գևորգ Պապոյան․ Էկոնոմիկայի նախարար
- Դրամական միջոցներ. 11,816,206 դրամ և 37,050 դոլար։
- Եկամուտներ. 33,051,116 դրամ։
- Անշարժ/շարժական գույք. Տվյալները չի ներկայացրել։
11. Տիգրան Ավինյան․ Երևանի քաղաքապետ
- Եկամուտներ. 56,324,119 դրամ, որից 26,523,000 դրամը ստացել է «Poolin»-ից, մնացածը՝ աշխատավարձ և հարկի վերադարձ։
- Շարժական գույք. VOLKSWAGEN ID4 CROZZ PURE ավտոմեքենա։ Անշարժ գույք չի ներկայացրել։
12. Դավիթ Առուշանյան․ Շիրակի մարզպետ
- Դրամական միջոցներ. 8,000,000 դրամ, 20,000 դոլար և 18,000 եվրո։
- Եկամուտներ. 18,386,245 դրամ (մարզպետարանի աշխատավարձ)։
- Անշարժ և շարժական գույք. 2 բնակարան, 1 ավտոկայանատեղի և RANGE ROVER-SPORT ավտոմեքենա։
13. Մխիթար Հայրապետյան․ ԲՏԱ նախարար
- Դրամական միջոցներ. 16,601,894 դրամ, 12,780 դոլար, 8,700 եվրո։
- Եկամուտներ. 34,934,493 դրամ աշխատավարձ և 5,850,000 դրամ անշարժ գույքի վաճառքից։
- Անշարժ գույք. 1 բնակարան և 1 ավտոկայանատեղի։
14. Ալեն Սիմոնյան․ ԱԺ նախագահ
- Դրամական միջոցներ. 26,510,274 դրամ։
- Եկամուտներ. 30,223,520 դրամ (որից 29.8 մլն-ը աշխատավարձ, մնացածը՝ փոխառություններ)։
- Անշարժ գույք. 2 բնակարան Երևանում։ Շարժական գույք չունի։
15. Սարիկ Մինասյան․ «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն
- Դրամական միջոցներ. 14,000,000 դրամ, 9,000 դոլար, 3,700 եվրո և 20 հատ պարտատոմս Ակբա բանկում (յուրաքանչյուրը՝ 10,000 դրամ)։
- Եկամուտներ. 5,784,559 դրամ (աշխատավարձ)։
- Անշարժ և շարժական գույք. 1 բնակարան, երկու մեքենա՝ MERCEDES-BENZ C 550 և MERCEDES-BENZ C 320։
16. Սրբուհի Գալյան․ Արդարադատության նախարար
- Ակտիվներ և եկամուտներ. Ունի պարտատոմս՝ 11,998,005 դրամ արժողությամբ։ Ընդհանուր եկամուտները՝ 44,215,776 դրամ (որից 12 մլն-ը վարկ է, 1.2 մլն-ը՝ ալիմենտ, մնացածը՝ աշխատավարձ)։
- Անշարժ գույք. 2 հողամաս, 1 սեփական տուն և 1 բնակարան։
17. Անահիտ Ավանեսյան․ Առողջապահության նախարար
- Դրամական միջոցներ. 252,000 դրամ և 40,035 դոլար։
- Եկամուտներ. 30,756,300 դրամ աշխատավարձ և 1,000,000 դրամ շահաբաժին «Աբովյան 39» ՍՊԸ-ից։
- Անշարժ գույք. 1 բնակարան Երևանում և 1 ամառանոց Արագածոտնում։ Շարժական գույք չունի։
18. Հայկ Ղալումյան․ Տավուշի մարզպետ
- Դրամական միջոցներ. 10,874,582 դրամ, 3,129 դոլար և 0.05% բաժնեմաս Հայէկոնոմբանկում։
- Եկամուտներ. 28,772,454 դրամ (աշխատավարձ, հարկի վերադարձ, վարձակալություն)։
- Անշարժ և շարժական գույք. 1 բնակարան, 1 տուն, 1 արտադրական շինություն, 1 հողամաս և MITSUBISHI PAJERO մեքենա։
19. Դավիթ Խուդաթյան․ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
- Դրամական միջոցներ. 12,848,110 դրամ։
- Եկամուտներ. 37,353,823 դրամ (աշխատավարձ և հարկի վերադարձ)։
- Անշարժ և շարժական գույք. Բնակարան և TOYOTA RAV4 ավտոմեքենա։
20. Համբարձում Մաթևոսյան․ Շրջակա միջավայրի նախարար
- Դրամական միջոցներ. 3,000,000 դրամ։
- Եկամուտներ. 67,397,155 դրամ (որից 29.2 մլն-ը հիփոթեքային վարկ է, 35.2 մլն-ը՝ աշխատավարձ, մնացածը՝ հարկի վերադարձ)։
- Անշարժ գույք. 2 բնակարան։
21. Կարեն Սարգսյան․ Գեղարքունիքի մարզպետ
- Դրամական միջոցներ. 8,895,117 դրամ և 530,000 ռուբլի։
- Եկամուտներ. 20,360,980 դրամ (աշխատավարձ)։
- Անշարժ գույք. 1 հողամաս և 1 բնակարան Ռուսաստանի Դաշնությունում։
22. Արուսյակ Մանավազյան․ ԱԺ պատգամավոր
- Եկամուտներ. 28,564,310 դրամ (որից 15 մլն դրամը ստացել է մեքենայի վաճառքից)։
- Անշարժ և շարժական գույք. 1 բնակարան, 2 հողամաս և 2 թանկարժեք մեքենա՝ MERCEDES-BENZ GLE 43AMG 4MATIC և MERCEDES-BENZ EQS։
23. Սերգեյ Մովսիսյան․ Արագածոտնի մարզպետ
- Դրամական միջոցներ. 6,500,000 դրամ։
- Եկամուտներ. 17,695,276 դրամ (աշխատավարձ)։
- Անշարժ գույք. 4 հողամաս, 1 առևտրի սրահ, 1 բնակարան, 1 առանձնատուն։
24. Տարոն Չախոյան․ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
- Դրամական միջոցներ. 5,667,977 դրամ և 154 դոլար։
- Եկամուտներ. 22,544.268 դրամ (աշխատավարձ)։
- Անշարժ և շարժական գույք. 1 բնակարան, 1 հողամաս և MERCEDES-BENZ S560 մեքենա։
25. Վահագն Ալեքսանյան․ ԱԺ պատգամավոր
- Դրամական միջոցներ. 5,200,000 դրամ։
- Եկամուտներ. 17,077,330 դրամ (աշխատավարձ և հարկի վերադարձ)։
- Շարժական գույք. Jeep Grand Cherokee մեքենա։ Անշարժ գույք չունի։
26. Ռուբեն Ռուբինյան․ ԱԺ նախագահի տեղակալ
- Դրամական միջոցներ. 4,405,591 դրամ։
- Եկամուտներ. 24,729,201 դրամ (որից 23.2 մլն-ը աշխատավարձ է, մնացածը՝ ավանդների ու պարտատոմսերի տոկոսներ)։
- Անշարժ գույք. 1 բնակարան և 1 ավտոկայանատեղի։ Շարժական գույք չունի։
27. Վահե Հովհաննիսյան․ Ֆինանսների նախարար
- Դրամական միջոցներ. 4,021,664 դրամ, ինչպես նաև պետական գանձապետական պարտատոմսեր (8.5% և 9%)։
- Եկամուտներ. 30,864,854 դրամ (28.4 մլն աշխատավարձ + 2.4 մլն վարձակալություն)։
- Անշարժ և շարժական գույք. 1 բնակարան, 1 այգետնակ, TOYOTA բեռնատար և HONDA մոտոցիկլ։
28. Արեն Մկրտչյան․ Լոռու մարզպետ
- Դրամական միջոցներ. 8,203,643 դրամ։
- Եկամուտներ. 22,315,972 դրամ (աշխատավարձ և հարկի վերադարձ)։
- Շարժական գույք. MAZDA 6 2 ավտոմեքենա։ Անշարժ գույք չի հայտարարագրել։
29. Անդրանիկ Քոչարյան․ ԱԺ հանձնաժողովի նախագահ
- Դրամական միջոցներ. 8,200,000 դրամ (4.7 մլն հաշվին + 3.5 մլն կանխիկ), 2,000 դոլար և 1,500 եվրո։
- Եկամուտներ. 16,135,800 դրամ (աշխատավարձ)։
- Անշարժ գույք. 2 բնակարան և 1 ավտոտնակ։
30. Արայիկ Հարությունյան․ Վարչապետի աշխատակազմի ղեկավար
- Եկամուտներ. 37,843,601 դրամ (ներառյալ 2.9 մլն հարկի վերադարձը)։ Դրամական միջոցներ չի նշել։
- Անշարժ գույք. 1 բնակարան և 2 հողամաս։ Շարժական գույք չունի։
31. Լիլիթ Մակունց․ Վարչապետի գլխավոր խորհրդական
- Եկամուտներ. 24,370,631 դրամ (որից 13,083,512-ը կառավարությունից ստացված փոխհատուցումն է, մնացածը՝ աշխատավարձ)։ Դրամական միջոցներ չի նշել։
- Անշարժ գույք. 1 բնակարան Երևանում։
32. Էմմա Պալյան․ ԱԺ պատգամավոր
- Եկամուտներ և պարտավորություններ. 15,664,310 դրամ (13.5 մլն աշխատավարձ + 2.1 մլն հարկի վերադարձ)։ Ունի երկու վարկ՝ ՎՏԲ բանկում (1.9 մլն դրամ) և Ամերիա բանկում (3 մլն դրամ)։
- Անշարժ և շարժական գույք. 1 բնակարան և HYUNDAI KONA ավտոմեքենա։
33. Նազելի Բաղդասարյան․ Վարչապետի խոսնակ
- Դրամական միջոցներ. 2,158,000 (արժույթը հայտարարագրում նշված չէ)։
- Եկամուտներ. 16,464,567 դրամ (աշխատավարձ)։
- Անշարժ գույք. Գյումրիում 88 քմ բնակարանի համասեփականատեր է։
Տիրուն Մարգարյան
Նկարը ստեղծել է արհեսատական բանականությունը
