«Արարատցեմենտ»-ը վերսկսում է աշխատանքները․Արտյոմ Պողոսյան | Region

«Արարատցեմենտ»-ը վերսկսում է աշխատանքները․Արտյոմ Պողոսյան

Հուլիս 09,2026 16:13

«Արարատցեմենտ» գործարանի արտադրական գործընթացը կվերսկսվի նախաքննական մարմնի հետ բանակցությունների արդյունքում։ Այս մասին հայտարարել է գործարանի գլխավոր տնօրենի ԺՊ Արտյոմ Պողոսյանը։

Նա հայտնել է որ այժմ հերթափոխերի կարգավորման և մնացած տեխնիկական աշխատանքներն են կատարում,  կարգավորելուց հետո անմիջապես ձեռնամուխ կլինեն արտադրական գործընթացի վերսկսմանը։

Էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանն էլ այսօր լրագրողներին հետ ճեպազրույցում վստահեցրել է, որ «Արարատցեմենտը» վերսկսում է աշխատանքները։ «Հուսանք՝ մի քանի ժամից փոքրիկ տեխնիկական խոչընդոտները կավարտվեն, վաղվանից կաշխատի ամբողջական ռեժիմով»,-ասել է փոխնախարարը։

Հիշեցնենք, որ «Արարատցեմենտի» աշխատակիցները վաղ առավոտից գործարանի դիմաց էին հավաքվլ, նրանք անհանգստացած են, պարզաբանումներ էին պահանջում՝  ինչո՞ւ գործարանն արդեն 4-րդ օրն է՝ չի աշխատում։

Գործարանը դադարեցրել է աշխատանքը, երբ իրավապահ մարմինները  խուզարկություններ են սկսել իրականացրել Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին պատկանող մի շարք ընկերություններում, ապա կապարակնքել դրանք։

Հիշեցնենք նաև, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել է «Արարատցեմենտի» պետականցմանը․«Արարատցեմենտը» շատ շուտով լինելու է պետական, նույն ընթացակարգով նշանակվելու է կառավարիչ»։

Նորություններ