Ստեփանյանների ընտանիքի անորոշ սպասումները․ ինչո՞ւ է ձգձգվում արցախցիների քաղաքացիություն ստանալու գործընթացը | Region

Ստեփանյանների ընտանիքի անորոշ սպասումները․ ինչո՞ւ է ձգձգվում արցախցիների քաղաքացիություն ստանալու գործընթացը

Օգոստոս 07,2026 18:00

Արարատի մարզի Ռանչպար գյուղում բնակվող Գուրեն Ստեփանյանը Regions TV-ի հետ զրույցում դժգոհություն է հայտնել, որ իր, կնոջ և դստեր քաղաքացիություն ստանալու գործընթացն անհարկի ձգձգվում է, արդեն 4 ամիս ինքը զբաղված է միայն թղթատարությամբ։

Այդ պատճառով Գուրեն Ստեփանյանը և այդ խնդրին բախված մյուս տեղահանվածները չեն կարողանում դիմել բնակապահովման ծրագրին։

Գուրենը 4 երեխա ունի։ Ասում է՝ նրանց ապագան ապահովելու համար   օրնիբուն աշխատում է, սակայն քաղաքացիության հարցը չի լուծվում, որպեսզի կարողանա սեփական կացարան ձեռք բերել։ Ռանչպարի վարձակալած տներից մեկում ապրում են 7 անձով։

Որո՞նք են քաղաքացիություն շնորհելու գործընթացի ձգձգման պատճառները, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում ընթացակարգն ավելի դյուրին դարձնելու ուղղությամբ։

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն արձագանքել է Regions TV-ի հարցադրումներին։

Ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի՝ 2020 և 2023 թվականներին տեղահանված շուրջ 20 հզր. արցախցիներ լքել են Հայաստանը, որոնց մի մասը հենց նման տևական թղթատարության և բնակարանային խնդրի պատճառով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նորություններ