Վահան Բիչախչյանը կարող է վերադառնալ հայրենիք | Region

Վահան Բիչախչյանը կարող է վերադառնալ հայրենիք

Օգոստոս 07,2026 20:16

«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի և Վարշավայի «Լեգիայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանի ծառայություններով։

Ինչպես հայտնում է լեհ մարզական ինսայդեր Օսկար Մոխնիկը, լավ առաջարկ ստանալու դեպքում «Լեգիան» խոչընդոտներ չի ստեղծի հայ ֆուտբոլիստի հեռանալու համար և պատրաստ է դիտարկել նրա տրանսֆերը:

Երևանյան ակումբն այժմ վստահ ելույթներ է ունենում եվրոգավաթներում․ «Արարատ-Արմենիան» ընդամենը մեկ քայլ է հեռու Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլից և արդեն իսկ ապահովել է իր տեղը Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլում։

Եվրոպական ասպարեզում կազմն ուժեղացնելու համար ակումբը մտադիր է խոշոր համալրում իրականացնել։

armsport.am

Նորություններ