Ավտովթար Գյումրի-Առափի ավտոճանապարհին․ կա 1 վիրավոր | Region

Ավտովթար Գյումրի-Առափի ավտոճանապարհին․ կա 1 վիրավոր

Օգոստոս 10,2026 16:57

Այսօր`օգոստոս 10-ին, ժամը 14։30-ի սահմաններում Գյումրի-Առափի ավտոճանապարհին բախվել են Toyota մակնիշի և BMW մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել 1943 թ․-ի ծնված Յ․Ս․-ն։ Նրան տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն։  Ըստ պարեկային  ծառայողների՝ տուժողի կյանքին վտանգ չի սպառնում։

Toyota մակնիշի ավտոմեքենայում գտնվել է 3 անձ, իսկ  BMW մակնիշի մեքենայում 1 անձ։ Ըստ վարորդների՝ ավտովթարը տեղի է ունեցել անձրևի ժամանակ վատ տեսանելիության հետևանքով։

Նորություններ