Չեմպիոնների լիգան հաղթելու ֆավորիտները՝ ըստ Polymarket-ի | Region

Չեմպիոնների լիգան հաղթելու ֆավորիտները՝ ըստ Polymarket-ի

Օգոստոս 10,2026 21:35

Polymarket հարթակը տոկոսային հարաբերությամբ գնահատել է ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանում տարբեր թիմերի հաղթանակի հնարավորությունները։

Իրադարձությունների հավանականությունները կանխատեսող Polymarket հարթակի տվյալներով՝ գլխավոր եվրագավաթային մրցաշարի ֆավորիտ են համարվում միանգամից երեք թիմեր՝ ՊՍԺ-ն, Մադրիդի «Ռեալն» ու Մյունխենի «Բավարիան»։ Մրցաշարի լիգայի փուլի մեկնարկից առաջ ֆրանսիական, իսպանական և գերմանական գրանդների հաղթանակի հավանականությունը գնահատվում է 14 տոկոս։

Նրանց անմիջապես հաջորդում է անգլիական «Մանչեսթեր Սիթին», որի շանսերը գնահատվել են 13 տոկոս։

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը ՊՍԺ-ն է։ Մրցաշարի ընթացիկ խաղարկության եզրափակիչը կկայանա 2027 թվականի հունիսի 5-ին Մադրիդի «Մետրոպոլիտանո» մարզադաշտում։

armsport.am

Նորություններ