Հայտնի է՝ որտեղ կկայանա Իսպանիայի 2027թ. Սուպերգավաթը
Օգոստոս 13,2026 21:37
Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը պաշտոնապես հաստատել է 2027 թվականի Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության անցկացման վայրն ու ժամկետները։
Ավանդական դարձած մինի-մրցաշարը կտեղափոխվի Թուրքիա։ Հանդիպումները կկայանան 2027 թվականի փետրվարի 2-ից 7-ը՝ Ստամբուլի Աթաթուրքի անվան օլիմպիական մարզադաշտում։
Բաղձալի տիտղոսի համար կպայքարեն իսպանական ֆուտբոլի չորս ակումբներ՝ կատալոնական «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալն» ու «Ատլետիկոն», ինչպես նաև «Ռեալ Սոսյեդադը»։
Հիշեցնենք, որ 2020 թվականից ի վեր Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունը, որպես կանոն, անցկացվում էր Սաուդյան Արաբիայում։
