Ի՞նչն է անհանգստացնում Ամասիայի բնակիչներին, ինչո՞ւ են անվտանգային և քաղաքական թեմաները հայտնվում ֆեյք էջերի թիրախում
Շիրակի մարզի Ամասիա համայնքի բնակիչներին հիմնականում անհանգստացրել է տևական ապատեղեկատվությունը, որը վերաբերում է անվտանգային խնդիրներին և քաղաքական թեմաներին։ Եվ ոչ միայն նրանց, ու ոչ միայն նախընտրական շրջանում։ Դա են վկայում Regions TV-ի հարցումները, որոնց մասնակցել են սահմանամերձ այդ համայնքի տարբեր գյուղերի բնակիչները։
Հետաքրքիր արձանագրումներ են արել մոնիթորիգ իրականացրած մասնագետները։ Ինչպես նշում է մեդիագրագիտության մասնագետ Անի Եղիազարյանը՝ թվում էր նախընտրական շրջանում պետք է ավելի շատ լինեին ապատեղեկատվական հոսքերը, սակայն պարզվեց, որ ընտրություններից հետո ևս դրանց թիվը կայուն է, փոխվել են միայն ուղերձները։
Հարցումների բոլոր մասնակիցները հստակ ձևակերպում էին ֆեյք լուրեր տարածողների նպատակը։ Խուճապի և վախի սերմանումը՝ հատկապես ճգնաժամային իրավիճակներում, հասարակությանը պառակտելը և այլն։ Ընդհանուր առմամբ, ֆեյքաբուծարանների նպատակը պարզապես սխալ տեղեկություն տարածելը չէ․ այն ուղղված է մարդկանց վարքի, կարծիքի և որոշումների վրա ազդեցություն ունենալուն։
Ապատեղեկատվությունը հաճախ տարածվում է թիրախային կերպով՝ հաշվի առնելով կոնկրետ մարզի կամ համայնքի խնդիրներն ու բնակիչների մտահոգությունները։
Մանրամասները՝ տեսանյութում։
