Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Օգոստոս 17,2026 08:30
Օգոստոսի 17-18-ի գիշերը և կեսօրից հետո, 19-21-ը երեկոյան հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին՝ հյուսիսարևելյան և արևելյան 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ։ Օգոստոսի 17-21-ը Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում օգոստոսի 17-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23 մ/վ։ Օգոստոսի 17-ի ցերեկը, 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 17-21-ը երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

