Վերադարձել եմ տուն. Մոուրինյուն պաշտոնապես ներկայացվեց որպես Ռեալի մարզիչ | Region

Վերադարձել եմ տուն. Մոուրինյուն պաշտոնապես ներկայացվեց որպես Ռեալի մարզիչ

Օգոստոս 18,2026 17:58

Ժոզե Մոուրինյուն պաշտոնապես վերադարձել է «Ռեալ Մադրիդ»: Պորտուգալացի մասնագետը երեք տարվա պայմանագիր է ստորագրել «արքայական» ակումբի հետ, որը նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը:

Մարզչի շնորհանդեսը տեղի է ունեցել երեքշաբթի օրը Real Madrid City-ի հանդիպումների դահլիճում։ Այն անցկացվել է փակ դռների հետևում՝ առանց երկրպագուների և լրատվամիջոցների ներկայության։ Հանրությունը հնարավորություն է ունեցել հետևելու միայն ակումբի պաշտոնական ալիքով հեռարձակված սահմանափակ լուսանկարներին:

Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի կողքին կանգնած՝ Մոուրինյուն կիսվել է իր զգացմունքներով․

«Ես վերադարձել եմ տուն», — հայտարարել է պորտուգալացին՝ ստորագրելով պայմանագիրն ու լուսանկարվելով իր անունը կրող մարզաշապիկով:

Այս իրադարձությամբ մեկնարկում է ակումբի ամառային շնորհանդեսների շարքը, որի ընթացքում արդեն համալրումներ են եղել նաև խաղային կազմում՝ համալրվելով վեց նորեկով: Ակումբի ներքին կանոնների համաձայն՝ առաջիկա օրերին բոլոր նորեկների ներկայացումները ևս կանցնեն նույն խիստ ձևաչափով: Չորեքշաբթի նախատեսված է առաջին խաղացողի ներկայացումը, իսկ ուրբաթ օրը Ժոզե Մոուրինյուն կանցկացնի իր առաջին մամուլի ասուլիսը՝ որպես «Ռեալի» գլխավոր մարզիչ:

Արդեն շաբաթ օրը Մոուրինյոն կուղևորվի Բարսելոնա՝ անցկացնելու Լա Լիգայի առաջին հանդիպումը «Էսպանյոլի» դեմ։

Միջոցառմանը ներկա է եղել նաև ակումբի պատվավոր նախագահ Խոսե Մարտինես Պիրին: Պայմանագրի ստորագրումից հետո Մոուրինյուն ստացել է մարզադաշտի հուշանմուշ-մակետ, հուշանվեր-ժամացույց և անվանական մարզաշապիկ:

armsport.am

Նորություններ