Լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը․ ՊՆ
Օգոստոս 20,2026 17:47
Ճամբարակում տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքների վերաբերյալ մամուլում և սոցիալական ցանցերում տարատեսակ տեղեկություններ են շրջանառվում, չնայած որ դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ:
ՀՀ քննչական կոմիտեի գործընկերների հետ համատեղ քննարկման արդյունքում հարկ ենք համարում արձագանքել դրանցից մեկին. լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը։
ՀՀ պաշտպանության նախարարություն
ՀՀ քննչական կոմիտե
