Արմենուհի Սաղդասարյանի կտավներում միահյուսված են հոգևորը, հավերժությունը, կենաց ծառն ու լեգենդները | Region

Արմենուհի Սաղդասարյանի կտավներում միահյուսված են հոգևորը, հավերժությունը, կենաց ծառն ու լեգենդները

Սեպտեմբեր 17,2024 13:01

Գյումրիում անցկացվել է «Սաղարթ»-ի հիմնադիր, նկարչուհի Արմենուհի Սաղդասարյանի անհատական ​​ցուցահանդեսը։ Նկարիչ Արարատ Սարգսյանի Սարգսյանի խոսքով՝ Արմենուհին չի բավարարվում միայն արտաքին գեղեցկությունը տառերին հանձնելով, նրա ստեղծագործությունների մեջ ամենաուշագրավն այն է, որ իր աբստրակտ ոճի մեջ նա կարողացել է տեսնել և փոխանցել մեր տառերի խորհրդանիշների իմաստը։

Արմենուհի Սաղդասարյանը սկսել է նկարել, երբ ընտանիքով Լիբանանից Հայաստան են եկել և որոշել են հաստատվել հայրենիքում։ «Թռչնագրերը միջնորդ են երկնքի ու երկրի միջև, որոնք կարծես հոգևորը մոտ են բերում մեզ, իսկ մեզ տանում են դեպի հոգևորը: Մենք ունենք նաև «ծաղկագրեր», որոնք խորհրդանշում են հավերժությունը, կենաց ծառը, կյանքի շարունակությունը»,-REGIONSTV-ի հետ զրույցում նշեց նկարչուհին։

Ցուցասրահը լեփ-լեցուն էր, տարբեր տարիքի այցելուները կանգ էին առնում նկարներից յուրաքանչյուրի առջև: Երիտասարդներն առիթը բաց չէին թողնում «անմահանալու» կտավների ֆոնին, որոնց վրա միահյուսված էին մեր հայոց տառերը՝ առասպելական թռչունների ու կենդանիների, գունավառ ծաղիկների ու վիշապների տեսքով: Մանրամասները՝ տեսանյութում:

 

Կարինե Մկրտչյան

Նորություններ