«Հեզբոլա»-ի նոր ղեկավարի հետ կապ հաստատել չի հաջողվում, ենթադրվում է, որ նա մահացել է․ Reuters | Region

«Հեզբոլա»-ի նոր ղեկավարի հետ կապ հաստատել չի հաջողվում, ենթադրվում է, որ նա մահացել է․ Reuters

Հոկտեմբեր 05,2024 19:25

Լուսանկարը՝  AFP-ի

Անցած շաբաթ սպանված  «Հեզբոլա»-ի առաջնորդ Հասան Նասրալլայի ամենահավանական փոխարինող Հաշեմ Սաֆիադիի հետ, ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, երեկվանից չի հաջողվում կապ հաստատել։  Լրատվամիջոցը հղում անելով Լիբանանի ուժային կառույցներին մոտ կանգնած միանգամից երեք աղբյուրներին, գրել է՝ Սաֆիադինի հետ կապը խզվել է Բեյրութի հարավային արվարձաններին երեկ լուսադեմին հասցված հարվածներից հետո։

Իսրայելական հարվածների պատճառով փրկրարարներն առայժմ չեն կարողանում այդ շրջանում աշխատանքներ իրականացնել․ասում են  Reuters-ի աղբյուրները։

«Ալ-Արաբիա»   հեռուստաընկերության տվյալներով՝«Սաֆիադինը զոհվել է։ Նրա հետ միասին զոհվել են նաև այդ պահին «Հեզբոլա»-ի բունկերներից մեկում գտնվող Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի մի շարք սպաներ»,-հայտնում է «Ալ-Արաբիա»   հեռուստաընկերությունը։

 

 

Նորություններ