Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հոկտեմբեր 08,2024 08:30
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ի և 12-ի կեսօրից հետո, 9-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 8-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ին երեկոյան ժամերին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի հոկտեմբերի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 27.5°C (2016թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` 0.8°C (1971թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 14.9°C