Հայաստանը չի միացել «միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարությանը | Region

Հայաստանը չի միացել «միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարությանը

Հոկտեմբեր 07,2024 22:31

ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի այսօրվա նիստի շրջանակներում Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին: Այդ մասին  հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Հիշեցնենք, որ այս նիստին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Այսօր նիստից հետո ԱՊՀ երկրների արտգործնախարարությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել «Միջազգային հարաբերություններում միակողմանի սահմանափակող միջոցների կիրառման անթույլատրելիության մասին», որում խորհուրդ են տալիս երկրներին զերծ մնալ դրանք ընդունելուց, տարածելուց և կիրառելուց։

Նիստում ընդունվել է ևս մեկ հայտարարություն   «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» մասին։

 

Նորություններ