Պուտին․ Նիկոլ Վովաևիչն ու ես ուղղակի դեմ առ դեմ քննարկել ենք ընթացիկ հարցերը | Region

Պուտին․ Նիկոլ Վովաևիչն ու ես ուղղակի դեմ առ դեմ քննարկել ենք ընթացիկ հարցերը

Հոկտեմբեր 08,2024 15:38

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կրեմլում բանակցություններից առաջ դեմ առ դեմ զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում է  Риа-Новости-ն:

Լրատվամիջոցի ներկայացմամբ՝ Փաշինյանի հետ հանդիպմանը Պուտինն ասել է․ «Նիկոլ Վովաևիչն ու ես ուղղակի դեմ առ դեմ քննարկել ենք ընթացիկ հարցերը»,- Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Պուտինը։

Ռուսական կողմից բանակցություններին մասնակցում են փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը և ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նշենք, որ Մոսկվայում հոկտեմբերի 7-8-ին ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ  հանդիպման գաղափար եղել է, սակայն կողմերից մեկն այն մերժել է։

Նորություններ