Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հոկտեմբեր 12,2024 08:30
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 12-13-ը, 15-16-ն առանձին շրջաններում, 14-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հոկտեմբերի 12-13-ը, 15-16-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի հոկտեմբերի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 27.2°C (2002թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` 1.2°C (1957թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 14.8°C