Գորիսի պետական քոլեջը 100 տարեկան է | Region

Գորիսի պետական քոլեջը 100 տարեկան է

Հոկտեմբեր 15,2024 13:15

Կարմիր գորգի վրայով քայլելու պատիվն այս անգամ ընձեռնված էր մանկավարժներին, կրթական ոլորտի նվիրյալներին ու կրթությունը գնահատողներին։

Գորիսի պետական դրամատիկական թատրոնի դահլիճը տոնական տրամադրությամբ էր պարուրված։
Առիթը Գորիսի պետական քոլեջի 100-ամյակին նվիրված ցերեկույթն էր, որտեղ  մեկդարյա  կենսագրականով ներկայացավ կրթօջախը: Այն առաջինն էր Սյունիքի մարզում, որտեղ հետագայում դասավանդեցին դոկտոր-պրոֆեսորներ, գիտությունների թեկնածուներ, հայտնի մտավորականներ։

Այս ուսումնական հաստատությունում կրթություն են ստացել ոչ միայն Սյունիքի, այլև Վայոց ձորի և Արցախի երիտասարդները։ Հիմա էլ ավելի քան 300 ուսանող իրենց ուսումնական ուղին են կերտում քոլեջի տարբեր  մասնագիտական հոսքերում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նորություններ