Կազանում BRICS-ի շրջանակներում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը
Հոկտեմբեր 24,2024 15:25
Ռուսաստանի Կազան քաղաքում BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որին մասնակցում են նաեւ երկու երկրների ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը եւ Բայրամովը:
Մինչ այս, BRICS+ գագաթնաժողովում կլոր սեղանի շուրջ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կարճ զրույց էին ունեցել։
Նշենք, որ Փաշինյանը գագաթնաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
