Մառնեուլում «Վրացական երազանք» կուսակցության անդամը բռնի ուժով մի քանի քվեաթերթիկ է լցրել քվեատուփը
Վրաստանի Մառնեուլի քաղաքի սակրեբուլոյի «Վրացական երազանք» կուսակցության անդամ Ռովշան Իսկենդերովը 69-րդ ընտրատարածքում գտնվող քվեատուփի մեջ բռնի ուժով մի քանի քվեաթերթիկ է լցրել։ Այս մասին տեղեկացնում է Aliqmedia Georgia-ն, հղում անելով տեղական լրատվամիջոցներին։
Ըստ լրատվամիջոների, լցոնման դեպքը տեսագրել է «Իմ ձայնը» դիտորդական առաքելության դիտորդը, որից հետո ֆիզիկական բռնության է ենթարկվել և վտարվել ընտրատեղամասից:
Տեսագրության կադրերը համացանցում տարածել է նաև Հանրային նախկին պաշտպան Նինո Լոմջարիան:
Վրաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են։ Տեղի լրատվամիջոցներն ու քաղաքագետները նշում են, որ այս ընտրությունները վճռորոշ են երկրի արտաքին քաղաքական կողմնորոշման համար։
«Իմ ձայնը» դիտորդական առաքելությունը, որը հետևում է ընտրություններին, արձանագրել է, որ մի քանի տեղամասերում ընտրողներին տրվել է մեկից ավելի քվեաթերթիկ, ինչը կեղծման բարձր ռիսկ է ստեղծում։