ՔՊ վարչության նիստում քննարկել են են Գյումրիում ծագած կառավարման ճգնաժամը
Երեկ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, քննարկել են Գյումրու կառավարվան ճգնաժամը, նիստը վարել է Նիկոլ Փաշինյանը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության երեկվա նիստում քննարկվել են Գյումրի համայնքում ծագած կառավարման ճգնաժամին առնչվող, ինչպես նաև ներկուսակցական հարցեր։ Նիստը վարել է վարչության նախագահ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի անդամները, այդ թվում՝ քաղաքապետն ու փոխքաղաքապետը, մանդատները վայր են դրել Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի և նրա որդու դեմ հարուցած քրեական գործից հետո։
Քաղաքն, ըստ էության, մնացել է առանց իշխանության։
ՔՊ-ն հայտարարել է, որ պատրաստվում է արտահերթ ընտրություններին։ Գյումրու քաղաքապետի ՔՊ-ի թեկնածուն, ինչպես հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն է։