«Ադրբեջանի Սահմանադրությունը փոխելու հարց չենք բարձարացնում, նման պահանջը փակուղի կմտցնի խաղաղության գործընթացը»․Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ «Խաղաղության պայմանագրի» համաձայնեցված հոդվածում ասվում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ, և պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ չառաջադրել
Ազգային ժողովում այսօր հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց Ադրբեջանից հնչող պահանջներին, ըստ որի՝ ՀՀ Սահամանդրությունը պետք է փոխվի, քանի որ այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանից, և միայն այդ փոփոխությունից հետո կարող է Խաղաղության պայմանագիրը կնքվել։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանի պնդումները հիմնվում է այն փաստի վրա, թե ՀՀ Սահամանադրության նախաբանում կա ընդհանրական հղում Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակվում է ԼՂ-ի մասին։
Նա հիշեցրեց, որ ՀՀ ՍԴ-ն արդեն արձանագրել է, որ Սահամանդրության նախաբանում հղումը վերաբերում է Անկախության հռչակագրի բացառապես այն դրույթներին, որոնք իրենց բառացի ամրագրումն են ունեցել Սահմանադրության հոդվածներում։
«ՀՀ Սահամանդրության տեքստում որևէ դրույթ ԼՂ մասին ոչ ուղղակի, և ոչ էլ անուղղակի չի պարունակում։ Պետք է հիշել, որ անկախության հռչակագրի և Սահամանդրության միջև գոյություն ունի, ըստ ընդունող սուբյեկտների, հստակ աստիճանակարգային տարբերություն։ Այսինքն, եթե Անկախության հռչակագիրն ընդունվել է հայկական ԽՍՀ գերագույն խորհրդի որպես ԽՍՀՄ կազմում գտնվող 15 միութենական հանրապետություններից մեկի պետական մարմնի կողմից, ապա Սահամանդրությունը ընդունվել է ՀՀ միջազգայնորեն ճանաչված անկախ պետության ինքնիշխան ժողովրդի կողմից»,-ասաց Փաշինյանը։
Նա, ինչպես ինքն ասաց՝ երկրորդ փաստարկը ներկայացրեց՝ Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում հղում է պարունակում 1991 թվականի հոկտեմեբրի 18-ին ընդունված Սահմանադրական ակտին, որն իր հերթին հղում է անում 1918 թվականի մայիսի 28-ին ընդունված Ադրբեջանի 1-ին Հանրապետության Անկախության հռչակագրին․«Այս հռչակագիրն իր հերթին արձանագրում է, որ Ադրբեջանի 1-ին հանրապետությունը ներառում է արևելյան և հարավային Անդրկովկասը։ 1919 թվականի նոյեմբերին Ադրբեջանի հանրապետությունը Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, համաձայն որի Ադրբեջանի կազմում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության Սյունիքի, Վայոց ձորի մարզերն՝ ամբողջությամբ, ինչպես նաև՝ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերի տարածքները՝ մասամբ։ Եթե ընդհանուր առմամբ վերցնենք՝ Հայաստանի այսօրվա տարածքի շուրջ 60%-ը։ Այս հղումներով ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ ՀՀ-ն Ադրբեջանի Սահամանդրությունը փոխելու հարց չի բարձրացնում երկու պատճառով՝ նախ՝ նման պահանջը փակուղի կմտցնի Հայաստան-Աղդրբեջան խաղաղության գործընթացը, երկրորդը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որն արձանագրում է՝ կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը՝ արդարաացնելու համար սույն պայմանագրի իրագործման ձախողումը»։
Փաշինյանը նշեց, որ «Խաղաղության պայմանագրի» համաձայնեցված մեկ այլ հոդվածում ասվում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ, և պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ չառաջադրել։
ՀՀ օրենսդրության համաձայն, Խաղաղության պայմանագիրը ստորագրվելուց հետո պետք է վավերացվի խորհրդարանում, դրանից առաջ, ինչպես ներկայացրեց Փաշինյանը, կառավարությունը պարտավոր է պայմանագիրն ուղարկել Սահմանադրական դատարան՝ ստուգելու դրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։
«Եթե ՍԴ-ն որոշի, ինչը քիչ հավանական է, որ պայմանագրի տեքսը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, կարող է նախաձեռնվել սահամանդրական փոփոխություն, որովհետեւ մենք ընտրություն պետք է ունենանք՝ ստորագրել ենք խաղաղության պամանագիր, Սահմանադրական դատարանը եթե ասել է չի համապատասխանում, դա արդեն քաղաքական ընտրության հարց է։ Եթե ՍԴ-ն որոշի, որ տեքստը, համապատասխանում է, այն կանցնի վավերացման գործընթացը։ Սրանից էլ բխում է, որ ՀՀ Սահամանդրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների ու նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում է միջազգային պայմանագրի նորմերը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը խորհրդարնում վավերացվելուց հետո կստանա գերակա իրավաբանական ուժ՝ ՀՀ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ, ինչը տրամաբանորեն վերաբերում է նաև Ադրբեջանին։ Սա է պատճառը, որ մենք Ադրբեջանի Սահմանադրության փոփոխության հարց չենք բարձրացնում, և նույն տրամաբանությամբ ՀՀ Սահամանդրության փոփոխության կարիք չկա»,-ասաց Փաշինյանը։