Թբիլիսիում վաղ առավոտյան ոստիկանությունը ցրել է ցուցարարների վրանային ճամբարը․կան բերման ենթարկվածներ և տուժածներ
Հոկտմեբերին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները Վրաստանի ընդդիմությունը չի ընդունում։ Ընդդիմութունը պահանջում է նոր ընտրություններ
Թբիլիսիում այսօր առավոտյան ոստիկանությունը ցրել է խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ պայքարող, նոր ընտրություններ պահանջող ցուցարարների վրանային ճամբարը։
Վրացական լրատվամիջոցները հայտնում են՝ ոստիկանական գործողությունների ընթացքում ընդհարում է տեղի ունեցել, մի քանի ցուցարարներ բերման են ենթարկվել։
Առայժմ բերման ենթարկվածների հստակ թիվ չի հաղորդվում, սակայն նախանական տվյալներով՝ մոտ տասը ցուցարար է բերման ենթարկվել, այդ թվում՝ ընդդիմադիր «Մթավիրի» հեռուստաընկերության օպերատորը։ Նրա գործընկերները պատմել են, որ օպերատորին ծեծի են ենթարկել, տեսախցիկը՝ կոտրել։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երեկ հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները վիճարկելու է երկրի Սահմանադրական դատարանում։ Նա պնդում է, որ ընտրությունների ժամանակ երկու հիմնարար սկզբունքներ են խախտվել՝ ընտրության գաղտնիությունը և ունիվերսալությունը։
Նախագահը հայտարարել է, որ Վրաստանը դարձել է Մոսկվայի՝ ընդդեմ ԵՄ-ին անդամակցելու ճնշման զոհն է դարձել։
Վրաստանում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով, իշխող «Վրացական երազանք», որը համարվում է ռուսամետ կուսակցություն, ստացել է ձայների 54,27 %-ը։ Ընդդմիությունը չի ընդունում ընտրությունների արդյունքները։
Տեսանյութը՝ Վրաստանում AP-ի թղթակից Սոֆիկո Մեգրելիձեի Ֆեյսբուքի էջից