ՀՀ նախագահական ապարատի ղեկավարության աշխատավարձերը
Այս օրերին ՀՀ նոր կառավարությունը դպրոցների օպտիմալացման գործընթացն է քննարկում: Օպտիմալացման անհրաժեշտություն է նկատվում նաև պետական կառավարման համակարգում:
Սկսենք ամենավերևից՝ ՀՀ նախագահական ապարատից, որը բավականին ուռճացված է: Այստեղ ճիշտ այսպիսի վիճակ է. խորհրդականն իր հերթին խորհրդական ունի, քարտուղարը՝ քարտուղար ու քարտուղարուհիներ:
Արդյունքում, միայն վերին օղակներում պատասխանատու պաշտոն զբաղեցնող անձանց պահելը, մեղմ ասած, թանկ է նստում մեզ վրա:
Պետական աշխատողների վճարման հարցը կարգավորվում է «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով. հիմնական աշխատավարձը հաշվվում է բանաձևով՝ բազային աշխատավարձի և համապատասխան գործակցի արտադրյալով: Ըստ այդմ, ՀՀ նախագահի աշխատավարձն ամսական և տարեկան կազմում է.
Սերժ Սարգսյան
Ամսական աշխատավարձը՝ 1 մլն 322 000 դրամ
Իսկ տարեկան աշխատավարձը՝ 15 մլն 864.000 դրամ
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարն Արմեն Գևորգյանն է:
Նա ամսական վճարվում է 793.680 դրամով:
Տարեկան աշխատավարձը կազմում է 9.524.160 դրամ:
Արմեն Գևորգյանի առաջին տեղակալն Ալեքսան Հարությունյանն է, ով ամսական վճարվում է 661.400, իսկ տարեկան շուրջ 8 մլն դրամով:
Արմեն Գևորգյանն ունի ևս երկու տեղակալներ՝ Վարդան Մակարյանը և Արմինե Գևորգյանը, և մեկ հատուկ հանձնարարություններով դեսպան՝ Արկադի Ղուկասյանը:
Աշխատակազմի ղեկավարի տեղակալներ
Վարդան Մակարյան. ամսական 628.000, տարեկան՝ 7.5 մլն դրամ:
Արմինե Գևորգյան. ամսական 628.000, տարեկան՝ 7.5 մլն դրամ:
Արկադի Ղուկասյան՝ հատուկ հանձնարարություններով դեսպան. ամսական 694 հազար, տարեկան՝ շուրջ 8 մլն դրամ:
ՀՀ նախագահն ունի 6 խորհրդական, մեկը՝ Արամ Ղարիբյանը, գլխավոր խորհրդականն է: Նրա ամսական աշխատավարձը կազմում է 727 հազար դրամ, տարեկան աշխատավարձը՝ շուրջ 8 մլն 700 հազար դրամ:
Մյուս հինգը սովորական խորհրդականներ են: Նրանցից յուրաքանչյուրն ամսական վճարվում է 694 հազար դրամով, տարեկան՝ 8 մլն 300 հազար դրամի կարգի:
ՀՀ նախագահի խորհրդականներ
Ֆելիքս Փիրումյան. ամսական 694.000, տարեկան՝ շուրջ 8 մլն 300 հազար
Գագիկ Գևորգյան. ամսական 694.000, տարեկան՝ շուրջ 8 մլն 300 հազար
Մեսրոպ քահանա Արամյան. ամսական 694.000, տարեկան՝շուրջ 8 մլն 300 հազար
Արմեն Սմբատյան. ամսական 694.000, տարեկան՝ շուրջ 8 մլն 300 հազար
Գորիկ Հակոբյան. ամսական 694.000, տարեկան՝ շուրջ 8 մլն 300 հազար
ՀՀ նախագահն ունի վերահսկողական ծառայության մեկ ղեկավար: Նա հիմա ՊԵԿ-ի նախկին ղեկավար Հովհաննես Հովսեփյանն է: Միայն նրա ամսական աշխատավարձը 694 հազար դրամ է: Տարեկան պետական բյուջեից նրան հատկացվում է շուրջ 8 մլն 300 հազար դրամ գումար:
Հովհաննես Հովսեփյան. ամսական 694.000, տարեկան՝ շուրջ 8 մլն 300 հազար դրամ
ՀՀ նախագահն ունի 6 օգնական: Նրանցից յուրաքանչյուրն ամսական վճարվում է 595 հազար դրամով, տարեկան կազմում է շուրջ 7 մլն դրամ:
ՀՀ նախագահի օգնականներ
Արմեն Աբելյան. ամսական 595.000, տարեկան՝ շուրջ 7 մլն դրամ
Հասմիկ Պետրոսյան. ամսական 595.000, տարեկան՝ շուրջ 7 մլն դրամ
Մարտին Զաքարյան. ամսական 595.000, տարեկան՝ շուրջ 7 մլն դրամ
Ավետիս Բերբերյան. ամսական 595.000, տարեկան՝ շուրջ 7 մլն դրամ
Վարուժան Ներսեսյան. ամսական 595.000, տարեկան՝ շուրջ 7 մլն դրամ
Հրայր Ղուկասյան. ամսական 595.000, տարեկան՝ շուրջ 7 մլն դրամ
ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը Վլադիմիր Հակոբյանն է:
Նրա ամսական աշխատավարձը կազմում է 595 հազար դրամ, տարեկանը՝ շուրջ 7 մլն դրամ:
ՀՀ նախագահն ունի նաև ռեֆերենտներ: Նրանցից յուրաքանչյուրն ամսական վճարվում է 462 հազար դրամով, տարեկան վճարումը կազմում է շուրջ 5.5 մլն դրամ:
ՀՀ նախագահի ռեֆերենտներ
Արմեն Դավթյան. ամսական 462 000, տարեկան՝ շուրջ 5.5 մլն դրամ
Նաիրի Պետրոսյան. ամսական 462 000, տարեկան՝ շուրջ 5.5 մլն դրամ
Արտյոմ Սեդրակյան. ամսական 462 000, տարեկան՝ շուրջ 5.5 մլն դրամ
Հովհաննես Նիկողոսյան. ամսական 462 000, տարեկան՝ շուրջ 5.5 մլն դրամ
ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունը երեք պատասխանատու պաշտոն ունի: Նրանցից յուրաքանչյուրն ամսական վճարվում է 694 հազար դրամով, իսկ տարեկան աշխատավարձը կազմում է շուրջ 8 մլն 300 հազար դրամ:
1-ին բաժին
Բաժնի վարիչ՝ Արծրուն Թորոսյան. ամսական 694.000, տարեկան՝ շուրջ 8 մլն 300 հազար
2-րդ բաժին
Բաժնի վարիչ՝ Հովսեփ Փանոսյան. ամսական 694.000, տարեկան՝ շուրջ 8 մլն 300 հազար
Քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների և բողոքների բաժին
Բաժնի վարիչ՝ Աիդա Ասատրյան. ամսական 694.000, տարեկան՝ շուրջ 8 մլն 300 հազար
Տարեկան շուրջ 250 մլն դրամ: Նկատի ունենք, որ սա վերաբերում է միայն ՀՀ նախագահական ապարատին և միայն ղեկավար դասի աշխատավարձն է: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր կաբինետը, իր ենթակաները:
Քրիստինա Մկրտչյան