Շիրակի մարզպետը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
Դեկտեմբեր 12,2024 13:05
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:
Այսօր առավոտյան կառավարության շենքի մոտ Շիրակի մարզպետը լրագրողներին ասել էր, որ տեղյակ չէ իրեն պաշտոնանկ անելու մտադրության մասին:
Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, համաձայն որի՝ Շիրակի մարզպետ կնշանակվի ՔՊ-ական Դավիթ Առուշանյանը, ով վայր է դրել պատգամավորական մանդատը:
Նիկոլ Փաշինյանը նիստում շնորհակալություն հայտնեց Մուրադյանին, ասելով՝ հետագա համագործակցության հույսով և հեռանկարով։ Մուշեղ Մուրադյանն էլ ի պատասխան ասաց՝ շուրջ երկու տարի իմ գիտելիքների, կարողությունների և գիտելիքների շրջանակներում որքան կարողացել եմ՝ ծառայել եմ Հայաստանի հանրապետությանն ու Շիրակի մարզի զարգացմանը։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
