Մարիա Զախարովան անդրադարձել է բանակցությունների գաղտնիության վերաբերյալ ԳԱԼԱ-ի հարցերին
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է ԳԱԼԱ-ի լրագրողի հարցերին, որոնք վերաբերում էին ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ տարվող բանակցությունների վերջին զարգացումներին:
Հարցին, թե ի՞նչ պատճառով մանրամասներ չեն ներկայացվում բանակցությունների ընթացքի վերաբերյալ, եւ արդյո՞ք այդ գաղտնիությունն ավելի մեծ վնաս չի հասցնի գործընթացին, քանի որ հնարավոր պայմանավորվածությունները կարող են տհաճ անակնկալ դառնալ Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի հասարակությունների համար, Զախարովան պատասխանել է. «Ձեր հարցը շատ բարդ է, եւ ես հստակ պատասխան տալ չեմ կարող: Այդ բանակցային գործընթացում որեւէ անակնկալ լինել չի կարող ոչ մի երկրի համար: Դա հսկայական գործընթաց է, որը տարվում է ամենաբարձր մակարդակով, որին ներգրավված են փորձագիտական բազմաթիվ խմբեր երկու կողմից էլ, եւ ոչ մի տհաճ անակնկալ չի կարող լինել…»: