Տավուշի և Սյունիքի ՀՀԿ-ական մարզպետները քանի՞ տոկոս «այո» կապահովեն ընտրացուցակների անճշտությունների հաշվին | Region

Տավուշի և Սյունիքի ՀՀԿ-ական մարզպետները քանի՞ տոկոս «այո» կապահովեն ընտրացուցակների անճշտությունների հաշվին

Նոյեմբեր 03,2015 14:42

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակված ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները Սյունիքի մարզի պարագայում ևս ցույց են տալիս ընտրողների թվի աճ: Պատկերը Սյունիքի երկու ընտրատեղամասերում հետևյալն է.

Թիվ 37 ընտրատարածք — 55.463 ընտրող

Թիվ 38 ընտրատարածք — 50.611 ընտրող

Ընտրողների ընդհանուր թիվը Սյունիքի մարզում կազմում է 106.074:

2012 թվականի համեմատ երկու ընտրատարածքներում էլ ընտրողների թիվն ավելացված է:

Թիվ 37 ընտրատարածք — 54.766 ընտրող

Թիվ 38 ընտրատարածք — 50.387 ընտրողսյունիք

2013 թվականի նախագահական ընտրություններին Սյունիքում ընտրողների թիվը կազմել է 109.767:

2011 թվականի մարդահամարի տվյալների համաձայն` Սյունիքում մշտական բնակչության թիվը կազմում է 141,771, առկան՝ 119,873:

Տավուշի մարզի երկու ընտրատարածքներում պատկերը հետևյալն է.

Թիվ 40 ընտրատարածք — 51.919 ընտրող

Թիվ 41 ընտրատարածք — 55.079 ընտրող

Տավուշում ընտրողների թիվը 2015 թվականին կազմում է 106.998:

Տավուշի մարզի ընտրացուցակները ևս փոփոխության են ենթարկվել, և երկու ընտրատարածքներում էլ ընտրողների թիվն աճել է:

2012 թվականին այս երկու ընտրատարածքներում ընտրողների թիվը մեկում ավելի քան հազարով պակաս է եղել, մյուսում՝ 700-ով:

Թիվ 40 ընտրատարածք — 50.758 ընտրող

Թիվ 41 ընտրատարածք — 54.397 ընտրողտավուշ

2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Տավուշում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը կազմել է 108.492:

2011 թվականի մարդահամարի արդյունքների համաձայն` Տավուշում մշտական բնակչության թիվը կազմել է 128,609, առկան՝ 112,920:

Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը, համաձայն ըստ տարիքի և սեռի արված վիճակագրության, Տավուշում չի անցնում 100.000-ը:

Երկու մարզերում էլ նախագահական ընտրություններին ընտրողների թիվը 2012թ.-ի համեմատ կտրուկ աճել է, հետո նվազել, բայց, այնուամենայնիվ, 2012-ի համեմատ ընտրողների թիվն աճել է մարզային երկու բնակավայրերում էլ:

Արմենուհի Վարդանյան

Նորություններ