Սպարտակ Ղուկասյանը կալանավորվել է
Նոյեմբեր 21,2025 14:31
Գյումրու քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը 2 ամսով կալանավորվել է։ Այս մասին հայտնել է Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը։
Ավելի վաղ գրել էինք, որ Սպարտակ Ղուկասյանը, որը տնային կալանքի տակ էր, ձերբակալվել էր երկու օր առաջ դատական նիստից հետո հնչեցրած արտահայտությունների համար։
Հակակոռուպցիոն դատարանում Սպարտակ Ղուկասյանի և Վարդան Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստից հետո, ըստ նախաքննական մարմնի, Սպարտակ Ղուկասյանը խուլիգանություն է կատարել, և լրատվամիջոցներում հրապարակումներ կան, որոնք վերագրվում են Սպարտակ Ղուկասյանին։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
