Իրենց հասակակցին դաժան ծեծի ենթարկող տղաները հայտնաբերվել են և կալանավորվել. Նարեկ Սարգսյան
Նոյեմբեր 27,2025 23:44
Սոցիալական ցանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են մի քանի անչափահաս տղաներ դաժանությամբ ծեծի ենթարկում և նվաստացնում իրենց հասակակից մեկ այլ տղայի։ Նրանք այդ բռնությունը նաև տեսանկարահանել են և տարածել։
Տեսանյութի մեկնաբանության բաժնում ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը գրել է. «ՆԳՆ Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները տեսանյութում երևացող բոլոր անձանց հայտնաբերել են, խուլիգանության կասկածանքով ձերբակալել և ներկայացրել նախաքննական մարմին, ինչից հետո կալանավորվել են»։
Նշենք, որ տեսանյութը տարածող օգտատերը սակայն հերքել է ՆԳՆ խոսնակի տեղեկությունը՝ պնդելով, որ նրանց բաց են թողել։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
