Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հունվար 09,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Հունվարի 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 9-10-ը և 13-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ հունվարի 9-ին, 11-12-ը՝ 17-20 մ/վ արագությամբ, լեռնային առանձին գոտիներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը հունվարի 9-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով, հունվարի 9-10-ի գիշերը՝ 10-14 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 2-4 աստիճանով։

Снимок

Երևան քաղաքում` 

Հունվարի  9-ի գիշերը, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 9-ի կեսօրից հետո, 10-ի և 13-ի ցերեկը սպասվում է ձյուն:

Снимок 1
Երևան քաղաքի հունվարի 09-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    11.5°C (1997 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`        -23.6°C (1983 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    -3.7°C

Նորություններ