ԱՄՆ-ը ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիների մուտքի արտոնագրերի տրամադրումը
Հունվար 08,2026 22:35
10998 նախագահական հռչակագրի համաձայն՝ 2026 թվականի հունվարի 1-ից ԱՄՆ ամբողջովին կամ մասնակի կասեցնում է 39 երկրների քաղաքացիներին և Պաղեստինի կողմից տրամադրած ճամփորդական փաստաթղթերով դիմող անձանց մուտքի արտոնագրերի տրամադրումը, հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։
«Իրանի քաղաքացիների մուտքի արտոնագրերի տրամադրումն ամբողջովին կասեցվում է՝ որոշ բացառություններով։ Իրանի քաղաքացիները կարող են մուտքի արտոնագրի դիմել և հարցազրույցի մասնակցել, սակայն արտոնագրի տրամադրման կամ ԱՄՆ մուտք գործելու համար որակավորված չլինել։
Երկրների ցանկը՝ shorturl.at/pPRBD»,-նշում են դեսպանատնից։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
