Արման Ծառուկյանը ջախջախիչ հաղթանակ է տարել Լենս Պալմերի նկատմամբ ԱՄՆ-ում կայացած ըմբշամարտի մրցաշարում
UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը վստահ հաղթանակ է տարել PFL-ի կիսաթեթև քաշային կարգի կրկնակի չեմպիոն Լենս Պալմերի նկատմամբ։
Մենամարտը կայացել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սանրայզ քաղաքում՝ Real American Freestyle (RAF) լիգայի 5-րդ մրցաշարի շրջանակում։ Ազատ ոճի ըմբշամարտի կանոններով անցկացված գոտեմարտում Ծառուկյանը մրցակցի նկատմամբ առավելության է հասել դոմինանտ ոճով և ժամանակից շուտ հաղթանակ տոնել 10։0 հաշվով։
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը վերջին անգամ օկտագոն է դուրս եկել 2025 թվականի նոյեմբերին՝ UFC Fight Night 265 մրցաշարում, որտեղ երկրորդ ռաունդում խեղդող հնարքով պարտության էր մատնել նորզելանդացի Դեն Հուկերին։ ММА-ում հայ մարտիկի ակտիվում կա 23 հաղթանակ և 3 պարտություն։
RAF 5 մրցաշարի շրջանակում գորգ են դուրս եկել նաև խառը մենամարտերի այլ հայտնի ներկայացուցիչներ։ Մասնավորապես, երեկոյի գլխավոր գոտեմարտում 37-ամյա Կոլբի Կովինգտոնը 12։0 հաշվով առավելության է հասել 41-ամյա Լյուկ Ռոքհոլդի նկատմամբ, իսկ 48-ամյա վետերան Յոել Ռոմերոն պարտվել է երիտասարդ ըմբիշ Սթիվեն Բյուքենանին։
