Բրավո, Հայաստան. Քոնոր Մակգրեգորը հիացած է մեր երկրում կառուցվող Քրիստոսի արձանով
Հունվար 12,2026 21:56
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մակգրեգորը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանում կառուցվող Հիսուս Քրիստոսի արձանին։
Իռլանդացի մարտիկը հիացմունքով է խոսել հայկական նախագծի մասին՝ նշելով, որ ցանկանում է նմանատիպ հուշարձան կանգնեցնել նաև Իռլանդիայում։
«Ես երազում եմ Իռլանդիայում կառուցել Հիսուս Քրիստոսի ամենամեծ արձանը։ Դա կլինի հսկայական հուշարձան՝ նվիրված մեր ազգի հավատքին։
Հայաստանը ներկայումս կառուցում է աշխարհի ամենամեծը, և այն հիասքանչ տեսք ունի: Բրավո, Հայաստա՛ն: Առա՛ջ, Իռլանդիա՛»,- գրել է Մակգրեգորը։
Հիշեցնենք, որ խոսքը Հատիս լեռան գագաթին կառուցվող մոնումենտալ համալիրի մասին է։
Նորություններ
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026

