Փաշինյանը փորձում է իշխանություն հաստատել բոլոր ոլորտներում՝ եկեղեցին համարելով վտանգ. քաղաքագետ | Region

Փաշինյանը փորձում է իշխանություն հաստատել բոլոր ոլորտներում՝ եկեղեցին համարելով վտանգ. քաղաքագետ

Հունվար 14,2026 12:00

Երկեղեցու դեմ հարձակում է անվանում իշխանության գործողությունները քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:  Նրա խոսքով՝ երկու պատճառ ունի հարձակումը, միանգամից երկու հարց են լուծում.

«Առաջին՝ Նիկոլ Փաշինյանը դրանով փորձում է լիակատար իշխանություն հաստատել բոլոր ոլորտներում՝ եկեղեցին համարելով պոտենցիալ վտանգ իր իշխանության համար, և երկրորդ՝ կատարում է Ադրբեջանի անուղղակի պահանջը, այն է՝ թույլ չտալ Հայաստանում ռևանշիստական տրամադրություններ, իսկ եկեղեցին այդպիսի տրամադրություն գեներացնող օջախներից մեկն է ընկալվում»,-Regions TV-ի հետ զրույցում ասում է քաղաքագետը:

Իշխանության վարկանիշի վրա սա ,ինչպես և իրենց մյուս բոլոր  գործողությունները ազդում են բացասաբար,-կարծում է Բաղդասարյանը, այլ  հարց է, որ իրենց վերարտադրության հարցում այլևս հույս չեն դնում վարկանիշի վրա,  որպես հենարան են  ընտրել ուժային կառույցները:

 

Նորություններ