Արարատ Միրզոյանն ու պետքարտուղար Մարկո Ռուբիոն քննարկել են Բաքվում պահվող հայերի հարցը
Հունվար 14,2026 12:39
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում հունվարի 13-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպմանը քննարկել է Ադրբեջանում պահվող հայերի հարցը։ Այս մասին հայտնել է Արարատ Միրզոյանը՝ այսօր ԱՄՆ-ից հեռահար ասուլիսի ժամանակ։
«Մենք քննարկել ենք և երկկողմ, և TRIPP-ից բխող համագործակցության հեռանկարները։ Քննարկել ենք նաև այն հնարավոր խոչնդոտները, որոնք այս պահին մի փոքր չեն համապատասխանում ձևավորվող խաղաղության տենդենցներին։ Ադրբեջանում պահվող անձանց հարցն այդ հարցերից մեկն է»,-ասել է Միրզոյանը։
