Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հունվար 15,2026 08:30
Հանրապետության տարածքում`
Հունվարի 15-ին, 19-ի ցերեկն առանձին շրջաններում, 17-ի կեսօրից հետո, 18-ին, 19-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է՝ ձյուն, լեռնային առանձին վայրերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 16- ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 15-16-ն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հունվարի 16-ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի գիշերը և առավոտյան, 17-ի ցերեկը, 18-19-ը սպասվում է ձյուն։
Երևան քաղաքի հունվարի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 12.5°C (1967 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -25.3°C (2008 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -4.3°C
