4 գերիների վերադարձը և 2 վարձկանների փոխանցումը Սիրիային իրար հետ կապ չունեն. Փաշինյան
Հունվար 15,2026 13:47
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հայ գերիների վերադարձին ու 44-օրյա պատերազմում մասնակցած ՀՀ-ում դատապարտված սիրիացի երկու վարձականների վերադարձին։
Արդյոք հայ գերիների ու սիրացի վարձականների վերադարձը փոխկապակցված է, գործարք է, այս հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Մենք աշխատում ենք նաև Սիրիայի Արաբական Հանրապետության հետ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ: Հույս ունենք այդ որոշումը, որը բարեկամական որոշում է Սիրայի նկատմամբ, այդ թվում՝ Սիրիայի հայ համայնքի շուրջ մթնոլորտը ավելի նպաստավոր կդարձնի»։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
Պուտինը շնորհավորանքներ է հղել արտասահմանյան երկրների ղեկավարներին և ժողովուրդներին
13:28 08-05-2026
