Ձմեռային Սևան․ անգամ նրա լռության մեջ հմայք և զորություն կա | Region

Ձմեռային Սևան․ անգամ նրա լռության մեջ հմայք և զորություն կա

Հունվար 15,2026 21:00

Սևանը միայն բնական գեղեցկություն չէ․ այն մեր ազգային հարստությունն է, հիշողությունների և ավանդույթների պահապանը։ Դարեր շարունակ լիճը կերակրել է մարդկանց, ոգեշնչել բանաստեղծներին ու նկարիչներին, դարձել ազգային ինքնության մի մաս։

Ամռանը Սևանը շնչում է կյանքի ուրախությամբ, իսկ ձմռանը՝ ծածկվում խաղաղ լռությամբ՝ դառնալով սառն ու խորհրդավոր։ Յուրաքանչյուր եղանակ նրան տալիս է մի նոր երանգ։

ԼՃափին կանգնած Սևանավանքը լուռ պատմում է անցյալի և   հավատքի, տոկունության պահպանման ու դժվարությունների հաղթահարման անհրաժեշտության մասին։

Սևանա լիճը պարզապես ջրային ավազան չէ։ Այն հիշեցնում է մեր կապը բնության հետ, մեր պարտավորությունը գալիք սերունդների հանդեպ և այն պարզ ճշմարտությունը, որ ազգային արժեքները պահպանվում են խնամքով ու հոգատարությամբ։

Regions TV-ի տեսանյութը՝ առանց մեկնաբանության։

Նորություններ