Զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է մեկ անձ․ ՀՀ ՔԿ | Region

Զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է մեկ անձ․ ՀՀ ՔԿ

Հունվար 16,2026 14:05

Զինծառայող Վահան Պետրոսյանի մահվան դեպքի գործով ձերբակալվել է մեկ անձ։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն: Նախաքննության ընթացքում, ըստ քննչական կոմիտեի, մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):

Վերջինս ձերբակալվել է, և նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան:

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը հունվարի 14-ին էր հայտնել, որ հայտնաբերվել է զինծառայող Վահան Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Նորություններ