Սամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվեց տուն
Հունվար 18,2026 12:47
Քիչ առաջ գործարար, բարերար Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվեց տուն։ Նրան տան մոտ դիմավորեցին ծափողջույններով։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է քննիչի միջնորդությունը ու որոշել տնային կալանք կիրառել բարերարի նկատմամբ։
«14 ժամ դատական նիստ` փաստաբանական թիմով: Քաղաքական հետապնդման աբսուրդային ինտենսիվություն: Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք: Սա հերթական ինտենսիվ խափանման միջոցն է: Ի դեպ, Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվեց»- նշել էր Վարդևանյանը։
