Սամվել Կարապետյանի գլխավորած «Մեր ձևով» շարժման անդամները կուսակցություն են գրանցել՝ «Ուժեղ Հայաստան» | Region

Սամվել Կարապետյանի գլխավորած «Մեր ձևով» շարժման անդամները կուսակցություն են գրանցել՝ «Ուժեղ Հայաստան»

Հունվար 19,2026 17:00

«Տաշիր» ընկերությունների սեփականատեր Սամվել Կարապետյանի գլխավորած «Մեր ձևով» շարժման անդամները գրանցել են կուսակցություն՝ «Ուժեղ Հայաստան» անվամբ։

Կուսակցությունը գրանցել են շարժման անդամներ Ալեքսան Ալեքսանյանը, Աշոտ Ֆարսյանն ու Լենա Մաթևոսյանը։

Կուսակցությունը գրանցված է «Տաշիր» ընկերությունների խմբի երևանյան գրասենյակում՝ Տերյան 69 հասցեում։

«Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը հայտնել է, որ ««Մեր ձևով» ժողովրդական շարժումը Հայաստանում իրական ու որակական փոփոխություններ իրականացնելու օրակարգ ունի։ Այդ փոփոխություններին հնարավոր է հասնել քաղաքական հայտի և քաղաքական ակտիվ գործընթացներում ներգրավվելու միջոցով։ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի կազմակերպական աշխատանքներն ավարտական փուլում են։ Առաջիկայում քաղաքական ուժը հանդես կգա հստակ օրակարգով և կներկայացնի Հայաստանի զարգացման իր տեսլականը»։

Այս կուսակցությունը ստեղծվել էր  2025-ի դեկտեմբերի 8-ին, կոչվում էր «Հայամետ», ապա օրեր առաջ՝ հունվարի 16-ին այն անվանափոխվել է «Ուժեղ Հայաստան»-ի։

 

Նորություններ