«Մեր պետությանը միայն զինվորներ պետք չեն, մեր պետությանը պետք են նաև գլուխներ․․․»․ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Հունանյանն իր այս հայտարարությունից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել
«Մեր պետությանը միայն զինվորներ պետք չեն, մեր պետությանը պետք են նաև գլուխներ․․․», զարգանալու համար և ես շնորհակալություն եմ հայտնում տիկին Անդրեասյանին։ Սիրելի երեխաներ, կրթվեք և լավ սովորեք»․ ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանն իր այս հայտարարությունից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել հանժնաժողովի նախագահի պաշտոնից։
Հունանյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում է կատարել, նշելով․«Վերջին շրջանում Ազգային ժողովում հնչեցրած իմ որոշ մտքեր քննադատության արժանացան մեր մի շարք քաղաքացիների կողմից: Նախ, թույլ տվեք ներողություն խնդրել իմ այն ձևակերպումների համար, որոնք այս կամ այն կերպ առաջացրել են մեր սիրելի քաղաքացիների զայրույթն ու դժգոհությունը: Անշուշտ, հրապարակային խոսքը քաղաքական գործունեության անբաժան մասն է, և երբեմն անհնար է խուսափել բանավոր խոսքի ժամանակ տեղ գտած վրիպումներից:
Սխալվել կարող են բոլորը, իսկ առերեսվել սխալների հետ և ուղղել դրանք` պարտավոր են անել առաջին հերթին հանրային առաջնորդություն ստանձնած մարդիկ` օրինակ ծառայելով բոլորի համար: Լավագույն առաջնորդությունը սեփական օրինակով առաջնորդությունն է: Կարծում եմ, սա մի բան է, որ պետք է լինի մեր քաղաքական դաշտի արժեքային ուղենիշներից մեկը: Առաջնորդվելով այս ուղենիշով` որոշել եմ հրաժարականի դիմում ներկայացնել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Միաժամանակ, որոշել եմ ինքնաբացարկ հայտնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց: Շարունակելու եմ ծառայել մեր պետությանն ու ժողովրդին` Հայաստանի Հանրապետության հզորացման կարևորագույն առաքելության ճանապարհին»:
