Ինտերը Մխիթարյանին նվիրված տեսանյութ է հրապարակել և հայերեն գրառում կատարել
Հունվար 24,2026 22:14
Միլանի «Ինտերը» Instagram-ի իր պաշտոնական էջում հայերեն գրառում է կատարել՝ նվիրված թիմի փորձառու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
Երեկ՝ հունվարի 23-ին, Իտալիայի առաջնության 22-րդ տուրի «Պիզայի» դեմ արտագնա խաղում 37-ամյա հայ կիսապաշտպանը խփեց «ներաձուրիների» վերջին գոլը՝ մեծացնելով հաշվի տարբերությունը (6:2)։
«Մխիթարյան գնացքը հասավ ⚽🥅🚂», — նշված է տեսանյութին կից գրառման մեջ։
Նշենք, որ տեսանյութում օգտագործվել է TikTok-ում հայտնի հայկական թրենդային երգ։
