Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Փետրվար 05,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 5-ի գիշերը 7-9-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ սպասվում է՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 5-ի ցերեկը և 6-ին սպավում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 3-6 մ/վ, փետրվարի 5-9-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի  5-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, փետրվարի 6-9-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Снимок 1

Երևան քաղաքում`

Փետրվարի  7-9-ը գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Снимок 2

Երևան քաղաքի փետրվարի 05-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    14.5°C (2018 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        -24.6°C (1972 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    -2.8°C

Նորություններ