Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Փետրվար 06,2026 08:30
Հանրապետության տարածքում`
Փետրվարի 6-ին սպավում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 7-10-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 7-10-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-9-ն աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով։
Երևան քաղաքում`
Փետրվարի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 7-10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։
Երևան քաղաքի փետրվարի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 16°C (2018 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -24.2°C (1969 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` -2.7°C
