Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը Եվրոպայի ռեկորդ սահմանեց ու հռչակվեց Մ16 առաջնության չեմպիոն
Փետրվար 06,2026 11:51
Բուլղարիայի Բուրգաս քաղաքում այսօր` փետրվարի 5-ին մեկնարկեց մինչև 16 և 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։
10մ օդամղիչ հրացան, մինչև 16 տարեկան տղաների պայքարում Դավիթ Խաչատրյանը 414,7 միավոր արդյունքով նվաճեց ոսկե մեդալ։ Այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Այս տարիքային խմբում Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը։
Հայաստանի մյուս ներկայացուցիչների գրանցած արդյունքները ստորև.
10մ օդամղիչ ատրճանակ սոլո մրցաձև.
- Մ18տ. / Հայկ Սարգսյան — 9-րդ տեղ,
- Մ18տ. / Արմեն Գևորգյան — 25-րդ տեղ,
- Մ16տ. / Արտակ Ամիրյան — 13-րդ տեղ։
