Արթուրը շարունակում է մնալ անազատության մեջ՝ ձերբակալվածի կարգավիճակով. Ռոման Երիցյան
Մայիս 19,2026 20:00
Արթուր Օսիպյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Արթուրը շարունակում է մնալ անազատության մեջ՝ ձերբակալվածի կարգավիճակով, մինչև հիմա Արթուրը զրկված էր իր պաշտպաններին տեսակցելու հնարավորությունից»,- գրել է Երիցյանը։
Երիցյանը նշել է, որ Արթուրի հեռախոսը անհասկանալի հանգամանքներում անհետացել է, էջերն էլ՝ ջնջվել, և Արթուրը հրաժարվել է ստորագրել ոստիականության բաժնում կազմված արձագրությունը, թե իր մոտ հեռախոս չի եղել։
