Մարտուն Գրիգորյանը 2 ամսով կալանավորվեց
Օգոստոս 14,2026 12:14
Դատարանը ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի նկատմամբ կիրառեց կալանք երկու ամիս ժամկետով։ Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը:
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ ընտրական հանցագործության դեպքով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած, նույն վարույթով որպես մեղադրյալ ներգրավված Մ.Գ.-ն։
