Մոսկվայի բոլոր օդանավակայաններում թռիչքներն ու վայրէջքները ժամանակավորապես սահմանափակվել են
Օգոստոս 14,2026 12:43
Մոսկվայի բոլոր 4` Վնուկովո, Դոմոդեդովո, Ժուկովսկի և Շերեմետևո օդանավակայաններում ժամանակավորապես սահմանափակվել են օդանավերի ընդունումն ու թռիչքները։ Այս մասին հայտնել է «Ռոսավիացիա»-ն։
Ըստ հաղորդագրության՝ ժամանակավոր սահմանափակումները մտցվել են թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով։
Թե որքան ժամանակ կգործեն սահմանափակումները, չի նշվում։
